Ո՞վ է լինելու ԱՄՆ հաջորդ նախագահը՝ ըստ քաղաքագետի
Քաղաքագետ և պատմաբան, Վաշինգտոնի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Ալան Լիխթմանը, որը հայտնի է ընտրությունների արդյունքների կանխատեսումների ճշգրտությամբ, հայնել է՝ ո՞վ է լինելու ԱՄՆ հաջորդ նախագահը, փոխանցում է news.ru-ն։
Ըստ պրոֆեսորի, Ջո Բայդենը կզբաղեցնի Ամերիկայի նախագահի պաշտոնը:
Ալան Լիխթմանը բացատրել է, որ կանխատեսումներ է անում «13 բանալիներ» համակարգի միջոցով: Համաձայն համակարգի, քաղաքագետը հաշվի չի առնում հարցումները, վերլուծությունները և վարկանիշների ամենօրյա արդյունքները, այլ ուշադրություն է դարձնում տնտեսության, թեկնածուի դիրքի, սոցիալական տրամադրության, սկանդալների ու դժգոհությունների, ինչպես նաև թեկնածուների խարիզմայի վրա:
«Գաղտնիքն ընդհանուր պատկերին հետևելն է, այլ ոչ թե հարցումների, վերլուծությունների, ամենօրյա վարկանիշի բարձրացմանն ու անկմանը ուշադրություն դարձնելը»,- ասել է նա։
Նշվում է, որ 1984 թվականից ի վեր քաղաքագետը ճշգրիտ կռահել է ընտրությունների արդյունքը: Միևնույն ժամանակ, նա կանխատեսել էր 2016-ին Դոնալդ Թրամփի հաղթանակը, չնայած այն բանին, որ շատերը չէին հավատում հանրապետականի հաղթանակին:
Հարակից հրապարակումներ`
- Բայդեն-Թրամփ․ Այս ընտրություններում կարող է վճռական դեր խաղալ ամեն մի քվե
- Թվիթերում հաքերային հարձակման են ենթարկվել հայտնիների հաշիվները՝ Օբամա, Բայդեն, Մասկ․․․
- Թրամփ. Բայդենը «ուղեղը լվացած» տիկնիկ է
- Թրամփի վարկանիշը Բայդենից ցածր է տասը տոկոսով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան