Ամենաիրական մաչոն` Անտոնիո Բանդերասը 60 տարեկան է
Այսօր իր 60-րդ տարեդարձն է նշում Հոլիվուդի ամենափայլուն աստղերից մեկը՝ Անտոնիո Բանդերասը։
«Ռիա Նովոստի»-ն գրել է, թե ինչու հայտնի դերասանը չդարձավ ֆուտբոլային աստղ, ինչպես նա ատանձնեց լատին-ամերիկյան սիրեկանի դերը և թե ինչ է նա համարում կնոջ հիմնական զարդարանքը։
Դերասանի իրական անունը, որ նրան տրվել է ծննդյան պահին, Խոսե է: Այսպիսով, մինչ այժմ նրան հարազատները Խոսե են անվանում: Սակայն կարիերայի համար նա նախընտրեց Անտոնիո կեղծանունը և վերցրեց «Բանդերա» ազգանունը ՝ ի պատիվ իր մոր օրիորդական անվան։
Բանդերասի հայրը ոստիկանության գաղտնի գործակալ էր. նա բռնում էր մաքսանենգներին, որոնք հաճախ փորձում էին արգելված ապրանքներ տեղափոխել Մալագայի նավահանգիստ:
Փոքրիկ Խոսեն, ինչպես բակում գտնվող բոլոր տղաները, երազում էր ֆուտբոլիստ դառնալու մասին: Պատանեկության տարիներին նա երեք տարի խաղում էր տեղի «Մալագա» ակումբում, իսկ այժմ նա «Ռեալի» երկրպագու է։ Նրա մարզական կարիերան չի ստացվել վնասվածքի պատճառով. Բանդերասը մարզման ժամանակ կոտրել է ոտքը: Նրա նախկին մարզիչը պարզաբանել է՝ տղան, իհարկե, տաղանդավոր էր, բայց շատ քաղաքավարի էր դաշտում իր մրցակիցների հետ:
Բայց նրբանկատ լինելը շատ օգտակար եղավ պատանու ապագայի կայացման համար: Տեղական թատերախմբի բեմականացումները տեսնելուց հետո նա սկսել է դերեր խաղալ փողոցներում, և երեք տարի անց տեղափոխվել է Մադրիդ, որտեղ նա, նախ աշխատել է որպես բուֆետապան, մատուցող ապա նույնիսկ բուժեղբայր: Իր կարիերայի սկզբում հոլիվուդյան մաչոն չի վախեցել ռիսկային դերեր ստանձնելուց:
Անկեղծ ժպտալով ՝ դերասանը պնդում է, որ օրինակելի, ընտանիքի մարդ է, բայց հանդիսատեսը ուրախ է, որ լսում է իր նոր սիրավեպերի մասին լուրերը: Իր առաջին կնոջ, արվեստաբան Անա Լեսայից նա բաժանվեց բուդդիզմի հանդեպ ունեցած իր կրքի պատճառով. «կնոջ փոխարեն տանը չէր կարող տեսնել լոտոս ծաղիկ»: Երկրորդի ՝ Մելանի Գրիսֆիտի հետ նա ապրել է գրեթե քսան տարի: Նրանք առանց սկանդալների և շատ խաղաղ բաժանվեցին: Այժմ դերասանը գոհ է իր կողակից Նիկոլ Քիմպելից: Հենց նա էր, պնդում է Բանդերասը, որ իր կյանքը փրկեց 2017-ին։ Նա զանգահարել է բժշկին այն ժամանակ, երբ Անտոնիոն սրտի կաթված էր ստացել։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան