Լուկաշենկան կարծում է, որ Բելառուսում ընտրությունները տոնի պես են անցել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ երկրում նախագահական ընտրություններն անցել են որպես տոն, և նրանք, ովքեր ցանկանում էին փչացնել, այն ավելի են պայծառացրել, գրում է «ՏԱՍՍ»-ը։
Այս դիրքորոշումը նա հայտարարել ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, Համագործակցությունից դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպման ընթացքում։
«Դուք տեսաք, որ մենք ուզում ենք տոն ստեղծել մարդկանց համար, և այդպես էլ եղավ»,- ասել է նա։
Նախագահը նշել է, որ ընտրություններն անցել են պատմության մեջ ռեկորդային մասնակցությամբ: Մարդիկ իրենց ընտանիքների, երեխաների հետ միասին գնացել են ընտրատեղամասեր և վերջնական արդյունքների ամփոփման ժամանակ, մասնակցությունը կարող է ավելի բարձր լինել:
«Անկեղծ ասած, դա ուրախացնում է ինձ, երբ մարդիկ ընտրության են գալիս փոքրիկների հետ: Տեսնում եք, որ սա տոն է: Ինչ-որ մեկը ցանկանում էր փչացնել այն: Մենք տեսանք դա: Նրանք այս գիշեր ավելի «պայծառացան»»,- ասել է Բելառուսի նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Լատվիայի նախագահը ԵԱՀԿ-ին հորդորում է ուսումնասիրել Բելառուսի նախագահական ընտրությունները
- Բելառուսում Լուկաշենկոյի դեմ ցույցի ընթացքում 3000 մարդ է ձերբակալվել
- Բելառուսի ՆԳՆ-ն հերքել է զոհերի մասին տեղեկությունները
- Բելառուս. Զոհ ու Լուկաշենկոյի 80 տոկոսանոց հաղթանակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան