Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ հզոր ազդեցության լծակներ կստանա Անկարան մեզ համար եղբայրական Լիբանանում. Ոսկանյան
Թուրքիան բարձրաստիճան պատվիրակության միջոցով առաջարկում է վերակառուցել պայթյունից ավերված Բեյրութի նավահանգիստն, իսկ մինչ այդ իր նավահանգիստներից Մերսինը տրամադրում Լիբանանին՝ անհրաժեշտ բեռներն այդտեղով ստանալու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ հզոր ազդեցության լծակներ կստանա Անկարան մեզ համար եղբայրական Լիբանանում, եթե այդ ծրագրերը կյանքի կոչի։
Իսկ մենք երկու օր է քննարկում ենք դեպի Հայաստան այլազգիների ներգաղթ կազմակերպելու, ըստ իս, այս ժամանակահատվածի համար անպատեհ միտքն՝ այն դեպքում, երբ հենց հիմա Բագրատաշենի անցակետում մեր հայրենակիցները պատրաստ են ամեն գնով լքելու Հայաստանը և հասնելու Ռուսաստան։
#լրջանալու_ժամանակը»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Արցախը մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանան
- Բեյրութի պայթյունի հետևանքով մահացել է հայ միանձնուհի Սոֆի Խոսրովյանը
- Պոլսո հայոց պատրիարքարանը հանգանակության կոչ է արել՝ ի աջակցության լիբանանահայության
- ՀՅԴ ԳՄ. Պահն է, որ միասնական ջանքերով լինենք լիբանանահայության կողքին