ՇՎՏՄ-ն կրկնայցեր է իրականացրել Գյումրիում
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները կրկնայցեր են իրականացրել Գյումրի քաղաքում. Էական խախտումներ ու թերություններ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Փակցված են եղել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, առկա են եղել սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:
Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում:
Հիշեցնենք, որ տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն՝մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմվածբ նական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: