Հայտնի է դարձել Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա խաղացող, հայտնում է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) պաշտոնական կայքը։
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, Լոնդոնի «Չելսիի» դեմ մրցաշարի 1/8 եզրափակչի երկրորդ խաղում (4: 1) լեհ հարձակվողը դուբլ է գրանցել։
Մրցանակի համար առաջադրվել էին նաև «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոլքերը, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին:
Հարակից հրապարակումներ`
- «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Դե Բրյունը գերազանցել է Արշավինի Չեմպիոնների լիգայի ռեկորդը
- Ինչո՞ւ «Յուվենտուսը» հեռացավ Չեմպիոնների լիգայից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին