Չինաստանը պատժամիջոցներ է կիրառել ամերիկյան մի շարք պաշտոնյաների նկատմամբ
Չինաստանը որոշել է պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ 11 պաշտոնյաների նկատմամբ՝ ի պատասխան Հոնկոնգի պատժամիջոցների, հայտնել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Չժաո Լիջյանը։
«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, պատժամիջոցների ենթարկվածների թվում են սենատորներ Մարկո Ռուբիոն և Թեդ Քրուզը:
Ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր կիրառել Հոնկոնգի և Չինաստանի 11 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Ցուցակում ներառված էին Հոնկոնգյան վարչակազմի ղեկավար Քերի Լամը, Հոնկոնգյան ոստիկանության պետ Քրիս Թանը, անվտանգության նախարար Ջոն Լին, արդարադատության նախարար Թերեզա Չենգը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդին առընթեր Հոնկոնգի և Մակաոյի գործերով գրասենյակի տնօրեն Սիա Բաոլոնգը, ՉԺՀ-ի Կենտրոնական կառավարության կանցլերի ղեկավար Հոնկոնգում Լու Հուինգը և այլք:
ԱՄՆ-ն հայտնել էր, որ սահմանում է պատժամիջոցներ, քանի որ այդ մարդիկ խարխլել են Հոնկոնգի ինքնավարությունը և սահմանափակել Հոնկոնգի քաղաքացիների խոսքի և հավաքներ իրականացնելու ազատությունը: Մասնավորապես, ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած փաստաթղթում նշված է եղել Հոնկոնգի ազգային անվտանգության պաշտպանության մասին օրենքը: