10.08.2020. Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ևս 5 մարդ
Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 23 նոր դեպք, 96 առողջացած։ Նման փոքր թիվը հավանաբար պայմանավորված է նախորդ օրերի ոչ աշխատանքային լինելով։
Մեկ օրում մահացել է 5 մարդ։ ԱՆ-ից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 82 (կին), 73 (կին), 67 (տղամարդ), 85 (կին) և 81 (տղամարդ): Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հայաստանում մահացել է կորոնավիրուսով 1024 հիվանդ, որից 228-ը, ըստ ԱՆ-ի, այլ հիվանդություններից։
Օգոստոսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40433 դեպք, որոնցից 32616-ն` առողջացած, 796-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6793 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 176354 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 08.08.2020. Գրանցվել է կորոնավիրուսով վարակման 200 նոր դեպք , մահվան 8 դեպք
- 07.08.2020. Կորոնավիրուսի 166 նոր դեպք է հաստատվել, հինգ մարդ մահացել է
- 06.08.2020. Կորոնավիրուսի 233 նոր դեպք, երկու մահ
- 05.08.2020. Կորոնավիրուսով վարակի 288 նոր դեպք, երկու մահ
- 04.08.2020. Կորոնավիրուսի վարակի 196 նոր դեպք և 6 մահ
- 03.08.2020. Կորոնավիրուսի 52 նոր դեպք է գրանցվել, մահվան 8 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին