Ո՞ր հիվանդությունների դեպքում պետք է սուրճը փոխարինել կակաոյով
Ստամոքս-աղիքային և սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է սահմանափակեն սուրճի սպառումը, կամ էլ պետք է այն փոխարինեն կակաոյով, գրում է news.ru-ն՝ վկայակոչելով Սննդառության և կենսատեխնոլոգիայի դաշնային հետազոտական կենտրոնի տնօրեն Դմիտրի Նիկիտյուկի խոսքը:
Սրտանոթային հիվանդություն ունեցող մարդիկ հաճախ ունենում են արյան բարձր ճնշում: Այս դեպքում անձին խորհուրդ է տրվում սահմանափակել սուրճի սպառումը, քանի որ այն կարող է հանգեցնել արյան ճնշման էլ ավելի մեծ աճի։
Այս դեպքում սուրճի սիրահարներին խորհուրդ է տրվում անցնել կակաոյի օգտագործմանը։ Այնուամենայնիվ, այս խմիչքը ևս չպետք է չարաշահել։ Այս արտադրանքը, ինչպես սուրճը, պարունակում է կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք կարող են բարձրացնել արյան ճնշումը: Բացի այդ, կակաոն պարունակում է ավելացված շաքար, որը լավ չէ օրգանիզմի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա