Աննա Կոստանյանը՝ իշխանություններին. Եվ վերջապես լուծում տվե՛ք Ամուլսարի հարցին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն Ամուլսարի վերաբերյալ գրառմամբ հարց է ուղղում իշխանություններին՝ ի՞նչով են կաշկանդված այդ հարցում և ինչո՞ւ։
«Պատգամավորի պաշտոնական էլեկտրոնային հասցեիս 21 տարբեր հասցեներից #ԱՄՈւԼՍԱՐ-ի հանքի երկարատև պայքարի վերաբերյալ ստանում եմ նամակներ, որոնք ուղղված են ինչպես բոլոր պատգամավորներին, այնպես էլ Կառավարության անդամներին։ Նամակն իրենից ներկայացնում է բողոքի հայտարարություն Ամուլսարում ընթացող վերջին օրերի գործընթացների նկատմամբ պատգամավորների և կառավարության անդամների դրսևորած անտարբերության ու անգործության դեմ՝ պահանջելով մինչ օրս դրսևորած հարմարվողականությունն անհապաղ փոխարինել հստակ դիրքավորմամբ։
Ուզում եմ հայտնել, որ առնվազն ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունն այս մասով երբևիցե անգործ ու հարմարավետ նստած չի եղել, առավել ևս, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ակտիվ մասնակցել է պահանջատիրական ակցիաներին, որոնք կայացել էին Երևանում անցյալ ամռանը, իսկ վերջերս Վայքում և Ջերմուկում։ Մենք անկաշկանդ ձևով կանգնել ենք քաղաքացու կողքին և պահանջել կառավարությունից փոխել իր խուսափողական դիրքորոշումն ինչպես Ամուլսարի, այնպես էլ առհասարակ Հայաստանում հանքարդյունաբերության կործանարար գործընթացների առնչությամբ։ Գտնում եմ, որ ՀՀ քաղաքացին իրավունք ունի առողջ միջավայրում ապրելու և արարելու օրինական պահանջ ներկայացնել կառավարությանը, և այդ պահանջն անհապաղ պետք է ի կատար ածվի այսօրվա իշխանության կողմից։ Ո՛չ մեկ ձեզ իրավունք չի տվել տնտեսական թռիչքաձև աճ ապահովելու համար վտանգի տակ դնել այսօրվա ու ապագա սերունդների ճակատագիրը։
Մասնավոր կորպորացիայի շահն ավելի գերակա լինել չի կարող, քան համընդհանուր պետական ու քաղաքացիական շահը։
Կան տեղեկություններ Լիդիանի վարձած մեկ այլ ընկերություն՝ Վայքում հիմնադրված «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ի աշխատակիցների կողմից Ամուլսարի պահպանության գործում այս տարիների ընթացքում հատկապես ակտիվ մի քանի ջերմուկցիների ու գնդեվազցիների ծեծի ենթարկելու, ընդհուպ մինչև էլեկտրաշոկահարելու մասին (այս մասին կփորձեմ ավելի հստակ տեղեկատվություններ փնտրել, և եթե տեղեկությունն իրականությանն է համապատասխանում, ապա բոլոր մեղավորները պետք է կրեն պատասխանատվություն):
Մի շարք ակտիվիստներ և պարզապես խնդրով մտահոգ քաղաքացիներ ահազանգում են այս ընկերության ագրեսիվ ու հարձակողական քայլերի մասին։ Ինչու՞ է շարունակում լռել իշխանությունը՝ երբեմնի ակտիվիստներ, այժմ արդեն պատգամավորներ կամ կառավարության անդամ հանդիսացող գործընկերները։ Ի՞նչով եք կաշկանդված և ինչու՞․․․
Անթույլատարելի եմ համարում ամենաբարձր պետական մակարդակով տարատեսակ մանիպուլյացիաներ ու զրպարտություններ տարածելը բնապահպանների ու ջերմուկցիների մասին։ Ի՞նչ է սա, եթե ոչ մինչև իշխանության ղեկը ստանձնելը որդեգրած սկզբունքների դավաճանություն։ Եթե ԴՈՒՔ այսօր չեք պաշտպանում ՀՀ շարքային քաղաքացու շահը, չեք կայացնում որոշումներ հօգուտ այն քաղաքացու, որի օգնությամբ ու ձեռամբ այսօր հայտնվել ենք այնտեղ, որտեղ կաք, ապա ՈՒ՞Մ ՇԱՀՆ Է ՁԵԶ ՀԱՄԱՐ ԳԵՐԱԿԱ․ մասնավոր ընկերությա՞ն։ Նման անատամ պահվածքն ու կցկտուր դիրքորոշումները հիմնավոր կասկածների տեղիք են տալիս, որ այս իշխանությունները բավարար կամք չունեն ընդդեմ կանգնելու որոշ բիզնեսմենների կամ քաղաքացու հաշվին հարստացողների ու հարստահարողների բիզնես շահերին։
Եվ վերջապես լուծում տվե՛ք այս հարցին։
Դա ձեր փոխարեն չի կարող անել ոչ ոք։
Ո՛չ մի օտարերկրյա շահագրգիռ կողմ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ միջամտելու մեր պետության համար կարևոր այս խնդրին»։
Հարակից հրապարակումներ`
- Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները բացի հանրայինից անդրադարձել են Ամուլսարին. Մեդիա պաշտպան
- ՔՈ պահանջը մնում է անփոփոխ՝ Ամուլսարի տարածքում արգելել հանքի շահագործումը
- Ձևավորել է փաստաբանների խումբ՝ Ամուլսարի դեմ բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկվածներին օգնություն տրամադրելու համար
- Մեկնարկել է Ամուլսարի բողոքի ակցիան․Օր 3-րդ
- Ամուլսար. կառավարության լռությանը համարժեք
- «Ամուլսարն ու Նիկոլ Փաշինյանի խիղճը»
- Ամուլսար՝ Հայաստանի ճնշող մեծամասնության համար բնության պահպանությունը գերակայություն է
- Շիրակ Բունիաթյան. Ամուլսարի ճակատագիրը որոշվել է դեռ 2018 թվականին
- Ջերմուկի բնակչության մեծամասնությունը դեմ է Ամուլսարի շահագործմանը․Ռուբեն Մելիքյան
- Ավտոերթ ընդդեմ Ամուլսարի շահագործման
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները