Բոլթոնի հայտարարություններն ավելի շատ վնասում են Վլադիմիր Պուտինին. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունները «կեղծ» է որակել, և նշել է, որ դրանք ավելի շատ վնասում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, քան ԱՄՆ հետախուզությանը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
«Ջոն Բոլթոնն իմ հանդիպած ամենահիմար մարդկանցից մեկն է... նա հաճախ հայտարարում է, որ ես ավելի շատ հարգում և անգամ վստահում եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, քան ինձ հետ աշխատող հետախուզական գործակալությանը։ Դա, իհարկե, ճիշտ չէ», - «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Թրամփը։
Բոլթոնը նախկինում ասել էր, որ տեսել է՝ ինչպես է զայրանում Դոնալդ Թրամփը՝ Ռուսաստանին վերաբերող գաղտնի զեկույցները ստանալիս։
Ջոն Բոլթոնը 17 ամիս աշխատել է Թրամփի վարչակազմում։ Լրատվամիջոցները հայտնում են, որ նա համաձայն չէ ԱՄՆ նախագահի հետ՝ Իրանի, Աֆղանստանի և ԿԺԴՀ-ի նկատմամբ վարած քաղաքականության առումով: Թրամփն ինքն էլ գրել էր, որ համաձայն չէ Բոլթոնի շատ առաջարկների հետ:
Հարակից հրապարակումներ`
- Սասունյան. Ջոն Բոլթոնը բացահայտում է Թրամփի անպարկեշտ գործարքները Էրդողանի հետ
- Թրամփը սպառնում է Բոլթոնին բանտով
- Բոլթոնը խոստովանել է, որ չէր ցանկանում Պուտինի հետ մենակ թողնել Թրամփին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան