Նարեկ Սամսոնյանին բերման էին ենթարկել Արաբկիրի բաժին
«Ես համարում եմ, որ ինձ բերման ենթարկած մարդը ոստիկան չի եղել, քանի որ ոստիկանը չի կարող իրեն այդքան վատ պահել և կատարել քաղաքական պատվեր»,- լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը։
Նա նշեց, որ երբ ոստիկանները կանգնեցրել են իր մեքենան և դիմակ չկրելու համար տուգանել, ինքն իր հոգու խոսքն է ասել պարետ Տիգրան Ավինյանի վերաբերյալ, և ոչ միայն նրա, այլ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր ընտանիքի վերաբերյալ.
«Վերջիններիս վերաբերյալ իրենց հոգու խոսքը բնակչության 80%-ն ասում է։ Եվ ես պատրաստ եմ կրկնել թե՛ պարետ Տիգրան Ավինյանի, և թե՛ այսօրվա Կառավարության մասին իմ կարծիքը, և կարծում եմ, որ շատերը համակարծիք կլինեն։ Ոստիկանն իրեն պահեց շատ վատ և դրա համար ստացավ արժանի վերավբերմունք»։
Նարեկ Սամսոնյանը չհերքեց, որ ոստիկանը չէր ցանկանում նկարահանվել, սակայն ինքն իր ֆեյսբուքյան էջում հրապարակած ուղիղ եթերում ցույց է տվել նաև ոստիկանին։
«Այո, ես նկարել եմ այդ ոստիկանին, որ հասարակությունը ճանաչի նրան։ Եվ նա իրավունք չունի չուզենալ նկարահանվել։ Երբ նա հագնում է համազգեստ, պետք է օրենքի տառին համապատասխան գործի, որ չամաչի նկարահանվելուց։ Մենք այդտեղ ունենք լուրջ խնդիր։ Շատ հետաքրքիր զուգադիպությամբ ոստիկանի անունը Հրաչ Հակոբյան էր, և ես կարծում եմ, որ իր պահվածքը կաշկանդված էր նաև իր անուն-ազգանունով, որովհետև ոնց հասկացա՝ ոստիկանն ուներ ակնհայտ քաղաքական հայացքներ։
Ինձ բաժին են բերել մի բանի համար, որ ես ոստիկանին վիրավորել եմ։ Բայց ես ոստիկանին չեմ վիրավորել, և չեմ էլ պատրաստվում վիրավորել։ Իսկ «չոստիկանի» մասին ես ունեմ իմ կարծիքն ու վերաբերմունքը, որը միշտ արտահայտելու եմ»,- շեշտեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա