Թրամփը ցանկանում է Պուտինին հրավիրել G7 գագաթնաժողովին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անպայման հրավիրելու է G7-ի հանդիպմանը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Նշվում է, որ հանդիպումը ամերիկյան առաջնորդը ցանկանում է անցկացնել նոյեմբերի նախագահական ընտրություններից հետո։
«Մենք մի շարք առաջնորդների ենք հրավիրել հանդիպմանը: Ես, անշուշտ, Պուտինին կհրավիրեմ հանդիպմանը: Մենք կհրավիրենք այն ղեկավարներին, որոնք G7-ի անդամ չեն, ոմանք արդեն ընդունել են հրավերները»,- լրագրողներին ասել է Թրամփը:
Սակայն, ԱՄՆ ղեկավարը կարծում է, որ հանդիպումը պետք է անցկացվի ընտրություններից հետո, քանի որ այդ ժամանակ մթնոլորտն ավելի լավը կլինի։
Ավելի վաղ Նախագահ Թրամփը հայտարարել էր, որ G7-ի հանդիպումը հետաձգում է մինչև սեպտեմբեր և ցանկանում է ևս չորս երկրի՝ Ռուսաստանի, Հնդկաստանի, Ավստրալիայի և Կորեայի Հանրապետության առաջնորդներին հրավիրել: Ըստ նրա` G7-ում Ռուսաստանի ներկայությունը ողջամիտ որոշում է:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայի արտգործնախարարը դեմ է G7 Ռուսաստանի վերադարձին
- Կանադան ու Բրիտանիան դեմ են G7-ին Ռուսաստանի միանալուն
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան