Կրակոցներ Սպիտակ տանը
Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությունը հրապարակել է Սպիտակ տանը տեղի ունեցած հրաձգության դեպքի մանրամասները, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Գերատեսչությունը հայտնել է, որ 51-ամյա մի տղամարդ մոտեցել է գաղտնի ծառայության սպային, որը գտնվել է Սպիտակ տան մոտակայքում գտնվող 17-րդ փողոցի և Փենսիլվանիայի պողոտայի անկյունում գտնվող իր աշխատավայրում, և հայտնել է, որ զենք ունի:
Դրանից հետո տղամարդը շրջվել է, վազել դեպի սպայական կազմը, և փորձել ինչ-որ առարկա հանել իր գրպանից։ Այդ պահին տղամարդը պատրաստվել է կրակել։
Այդ պահին գաղտնի ծառայության սպան կրակել է 51-ամյա տղամարդուն, ապա նրան առաջին բուժօգնություն ցուցաբերել։ Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց։
Այս պային կատարվում է հետաքննություն ինչպես կասկածյալի, այնպես էլ սպաների գործողությունների վերաբերյալ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդհատել է ասուլիսը Սպիտակ տան մոտակայքում տեղի ունեցած կրակոցների պատճառով:
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ է լինելու ԱՄՆ հաջորդ նախագահը՝ ըստ քաղաքագետի
- Բայդեն-Թրամփ․ Այս ընտրություններում կարող է վճռական դեր խաղալ ամեն մի քվե
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան