Մանե Թանդիլյանն առաջարկում է հանգստայն ուղեգրեր տրամադրել համավարակի դեմ պայքարում ներգրավված բոլոր բուժաշխատողներին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկությամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հանգստայն ուղեգրեր տրամադրել բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր այս ժամանակահատվածում ներգրավված են եղել համավարակի դեմ պայքարում և հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը շարունակում են անձնվեր կատարել իրենց աշխատանքը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից տեղեկացնում են, որ առաջարկը հիմնավորվում է այսպես. համավարակի ընթացքում բուժաշխատողները աշխատել են գերծանրաբեռնված և անկանոն գրաֆիկով, իսկ առաջարկի նպատակը իրենից ներկայացնում է սոցիալ-հոգեբանական մոտեցում՝ կարևորելով բուժաշխատողների առողջ կյանքը, որը հնարավորություն կտա նրանց վերականգնել իրենց առողջությունը և խթան կլինի՝ շարունակելու իրենց գործունեությունը։
«Այս առաջարկը կյանքի կոչելով ոչ միայն կարևորվում է բուժաշխատողների կյանքն ու առողջությունը, այլև, խթանում է Հայսատանի Հանրապետությունում գործող հյուրնոցային բիզնեիսի գործունեությանը, որոնք կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջության կտրուկ անկման պատճառով լուրջ խնդրի առաջ են կանգնել և գտնվում են կաթվածահար վիճակում»,-ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։
Կից՝ վարչապետին ուղղված պաշտոնական գրությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան