Հայտնի են ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում հայկական ակումբների մրցակիցները
Օգոստոսի 10-ին՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից։
Հայաստանի փոխչեմպիոն և գավաթակիր «Նոան» կհյուրընկալվի ղազախական «Կայրաթին»: Բրոնզե մեդալակիր «Ալաշկերտը» Երևանում կընդունի մակեդոնական «Ռենովային»:
Գյումրիի «Շիրակը» Ռումինիայում կմրցի «Ստյաուայի» հետ: Եթե կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված որևէ փոփոխություն չլինի, հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին՝ դաշտի տեր ակումբի երկրում։