Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 171-ի
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 171-ի, 30-40 մարդ մնում է անհայտ կորած, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Համադ Հասանի խոսքը։
Ըստ Հասանի՝ շուրջ 1500 վիրավորներ էլ բժշկական հսկողության տակ են:
Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի մոտակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Հարյուրավոր տներ և մեքենաներ ոչնչացել կամ վնասվել են, կոտրված ապակիները ցրվել են մայրաքաղաքի շատ թաղամասերում, իսկ որոշ շենքեր ամբողջությամբ ավերվել են:
Ըստ իշխանությունների, պայթյունի պատճառը 2014 թ.-ին մաքսային ծառայության կողմից առգրավված և պահեստումպահված 2,750 տոննա ամոնիում նիտրատների պայթեցումն էր: Լիբանանի մայրաքաղաքը ճանաչվել է որպես աղետի գոտի , քաղաքում երկու շաբաթ արտակարգ դրություն է մտցվել։
Հարակից հրապարակումներ`
- Բեյրութի պայթյունի հետևանքով մահացել է հայ միանձնուհի Սոֆի Խոսրովյանը
- Մեքսիկացի միլիարդատերը կօգնի վերականգնել Բեյրութի նավահանգիստը
- Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ անհայտ կորել է
- Հռոմի պապը 250 հազար եվրո է նվիրաբերել Բեյրութին աջակցելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա