«Apple» -ի ղեկավարը՝ արդեն միլիարդատեր
Ամերիկյան «Apple» ընկերության ղեկավար Թիմ Քուքը դարձել է միլիարդատեր, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ Քուքը միացել է ամենաէլիտար գործադիր ակումբներից մեկին։ Նրա ունեցվածքը գերազանցել է 1 միլիարդ դոլարը։ Միևնույն ժամանակ, չի նշվում գործարարի ունեցած գումարի հստակ չափը:
Ըստ «Bloomberg»-ի միլիարդատերերի ինդեքսի, նրա ունեցվածքը գերազանցել է 1 միլիարդ դոլարը այն բանից հետո, երբ «Apple»- ի բաժնետոմսերի արժեքն աճել է գրեթե 5% -ով: Նշվում է, որ այժմ ընկերության շուկայական արժեքը կազմում է 2 տրիլիոն դոլար:
Քուքին է պատկանում «Apple»- ի 848 հազար բաժնետոմս (արժեթղթերի ընդհանուր թվի 0,02%), որի արժեքը մոտ 375 միլիոն դոլար է: Մեկ բաժնետոմսի գինը 444,45 դոլար է։
Հարակից հրապարակումներ`
- Լեոնարդո ԴիԿապրիոն «Apple»- ի հետ համատեղ արտադրության պայմանագիր է ստորագրել
- Facebook-ի, Apple-ի և Google-ի ղեկավարները պատասխանել են Չինաստանի վերաբերյալ Կոնգրեսի հարցերին
- Apple- ի համահիմնադիրը դատի է տալիս YouTube- ին` կեղծ տեսանյութերի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին