Սվետլանա Տիխանովսկայան անկեղծացել է, թե ինչու է լքել Բելառուսը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան լքել է երկրի տարածքը՝ մեկնելով Լիտվիա։ Պաշտոնական Վիլնյուսը հաստատել է, որ կին գործիչն իրենց երկում է։
«Սվետլանա Տիխանովսկայան անվտանգ է։ Նա գտնվում է Լիտվայում»,-թվիթերի իր միկրոբլոգում գրել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսը։
Svetlana #Tikhanovskaya is safe. She is in #Lithuania. pic.twitter.com/6f9U2meoX0
— Linas Linkevicius (@LinkeviciusL) August 11, 2020
Հրապարակած տեսաուղերձում, ըստ պաշտոնական տվյալների, պարտված կին թեկնածուն նշում է, որ որոշումը շատ դժվար է եղել, երևի ինքը եղել է թույլ կին, ինչպես սկզբում էր։
Գիտի, շատերն իրեն կհասկանան, շատերը ՝կդատապարտեն, կքննադատեն։ Նա ընդգծել, որ որոշումը կայացրել է ինքնուրույն, որևէ մեկը դրա վրա չի ազդել։
Տիխանովսկայան կոչ է արել մարդկանց պահպանել իրենք, կարևորել մարդկային կյանքը։
«Աստված չանի, որ որևէ մեկը հայտնվի այնպիսի ընտրության դիմաց, որի առաջ ես եմ: Այս կյանքում ամենակարևորը երեխաներն են»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Բելառուսի ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների համաձայն, գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրության մասնակիցների 80.23 տոկսը, ձայների քանակով երկորդ տեղում Սվետլանա Տիխանովսկայան է, նրա օգտին քվեարկել է 9.9 տոկոսը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ սենատորը Լուկաշենկոյին հորդորել է հրաժարական տալ
- Փաշինյանը շնորհավորել է Լուկաշենկոյին
- Լուկաշենկան կարծում է, որ Բելառուսում ընտրությունները տոնի պես են անցել
- Լատվիայի նախագահը ԵԱՀԿ-ին հորդորում է ուսումնասիրել Բելառուսի նախագահական ընտրությունները
- Ծառուկյանը շնորհավորել է Լուկաշենկոյին
- Բելառուսում Լուկաշենկոյի դեմ ցույցի ընթացքում 3000 մարդ է ձերբակալվել
- Բելառուսի ՆԳՆ-ն հերքել է զոհերի մասին տեղեկությունները
- Բելառուս. Զոհ ու Լուկաշենկոյի 80 տոկոսանոց հաղթանակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան