Բրազիլական բոլոր ակումբների ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստ են անցնելու
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) պարտավորեցրել է ազգային մրցաշարերին մասնակցող ակումբների բոլոր խաղացողներին կորոնավիրուսի թեստ անցնել՝ անկախ նրանից, ֆուտբոլիստները լինելու են խաղադաշտում, թե ոչ: Այս մասին հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից:
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, բոլոր խաղացողները ստուգվելու են յուրաքանչյուր փուլից առնվազն 72 ժամ առաջ։ Որոշոիմն ուժի մեջ է մտնելու այս ուրբաթ նախատեսված խաղերից սկսած։
Առաջնության կազմակերպիչները թիմերին թույլ են տվել ինքնուրույն ընտրել բժշկական կազմակերպությունները ՝ թեստ անցնելու համար։ Ծախսերը կհոգա համադաշնությունը, պայմանով, որ դրանք չգերազանցեն Սան Պաուլոյի Ալբերտ Էյնշտեյն կլինիկայի կողմից մատուցվող ծառայությունների արժեքը։
Դաշտի տերերը պետք է փոխանցեն հետազոտության արդյունքները մրցաշարի կազմակերպիչներին խաղի մեկնարկից առնվազն 24 ժամ առաջ, հյուրերը `խաղադաշտ դուրս գալուց առնվազն 12 ժամ առաջ:
CBF- ն շեշտում է, որ ակումբները պետք է խստագույնս հետևեն իրենց առողջությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները