ԱՄՆ սենատորը Լուկաշենկոյին հորդորել է հրաժարական տալ
Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ջիմ Ռիշը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հորդորել է հրաժարական տալ, եթե նրա վերընտրվելը ոչ ժողովրդավարական է, գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով պաշտոնյայի խոսքը։
Ըստ նրա, Բելառուսի առաջնորդը պետք է թույլ տա քվեարկության արդյունքների իսկական հաշվարկ և պետք է անհապաղ դադարեցնի ճնշել լրատվամիջոցներին, անջատել ինտերնետը, և վերջ տա հակառակորդներին ձերբակալելուն:
Ռիշը համոզված է, որ իշխանությունների խաղաղ փոխանցումը կենսական նշանակություն ունի Բելառուսի ապագայի և ինքնիշխանության համար:
Նախագահական ընտրությունները Բելառուսում անցկացվել են օգոստոսի 9-ին: Հանրապետության մի շարք քաղաքներում ընտրատեղամասերի փակվելուց հետո սկսվել են չարտոնված բողոքի ցույցեր՝ ընդդեմ ընտրակեղծիքների։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը շնորհավորել է Լուկաշենկոյին
- Լուկաշենկան կարծում է, որ Բելառուսում ընտրությունները տոնի պես են անցել
- Բելառուսում Լուկաշենկոյի դեմ ցույցի ընթացքում 3000 մարդ է ձերբակալվել
- Բելառուս. Զոհ ու Լուկաշենկոյի 80 տոկոսանոց հաղթանակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան