Թուրքիայի «հասարակաց տների հայ թագուհու» միակ ժառանգը մահացել է
80 տարեկան հասակում օրեր առաջ մահացել է Թուրքիայի Հանրապետության պատմության ամենահաջողակ կանանցից, «Հարկերի չեմպիոն» և «Հասարակաց տների թագուհի» տիտղոսը ստացած Մաթիլդ Մանուկյանի որդին՝ Քերոփե Չիլինգիրը։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Քերոփե Չիլինգիրի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլի Ֆերիքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցում։ Նրա մարմինը հողին է հանձնվել Ֆերիքյոյի հայկական գերեզմանատը։
Մաթիլդ Մանուկյանը 20-րդ դարի ամենաազդեցիկ կին գործարարներից մեկն է համարվում: Նրա հսկայական կարողությանը իր մահից հետո ժառանգել էր որդին։
Ըստ մամուլում տարածված տվյալների` Մանուկյանն ունեցել է 50 գրասենյակ, 50 խանութ, 4 ամառանոց, 220 տաքսի, 37 հասարակաց տուն, 40 շենք, 2 գործարան, 1 զբոսանավ, մեկ Ռոյլս ռոյս, 4 BMW, 4 Mercedes մակնիշի մեքենաներ և հյուրանոցներ, ինչպես նաև տրիլիոնավոր լիրա արժողությամբ զարդեր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան