Մինսկի բնակիչները ծաղիկներ են խոնարհում՝ ցուցարարի մահվան վայրում
Մինսկի բնակիչները սկսել են ծաղիկներ բերել այն վայր, որտեղ մահացել է ցուցարարը, հայտնում է RBC-ի թղթակիցը:
Պրիտիցկայայի փողոցում դեռ տեսանելի են արյան հետքեր: Մարդիկ այնտեղ ծաղիկներ են տանում, թողնում են դրանք ասֆալտի վրա, մետաղե դարպասին։ Անցնող մեքենաներն էլ ազդանշան են տալիս։
Նշենք, որ օգոստոսի 10-ի երեկոյան Բելառուսի ՆԳՆ-ն հայտնեց, որ բողոքի ցույցի ընթացքում մահացել է ցուցարար: Ըստ գերատեսչության, հատուկ նշանակության ուժերի հետ բախման ժամանակ ակցիայի մասնակիցներից մեկը փորձել է պայթուցիկ նետել իրավապահների ուղղությամբ, սակայն այն պայթել է նրա ձեռքում:
Ավելի վաղ, օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ: Մասնակցությունը եղել է 84.23%: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80.23%-ը, նրա հիմնական մրցակիցը՝ Սվետլանա Տիխանովսկայան՝ 9,9%: Վերջինիս շտաբից հայտնել են, որ ընտրությունների արդյունքները չեն ընդունում։
Քվեարկությունն ավարտվելուց հետո էլ սկսվել են բողոքի ցույցերը:
Ցուցարարները փողոց են դուրս եկել, նույն գիշեր, օգոստոսի 10-ին և օգոստոսի 11-ին: Հարուցվել են ավելի քան 20 քրեական գործեր զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ինչպես նաև խուլիգանության մասով:
Հարակից հրապարակումներ`
- Սվետլանա Տիխանովսկայան անկեղծացել է, թե ինչու է լքել Բելառուսը
- Լուկաշենկան կարծում է, որ Բելառուսում ընտրությունները տոնի պես են անցել
- Լատվիայի նախագահը ԵԱՀԿ-ին հորդորում է ուսումնասիրել Բելառուսի նախագահական ընտրությունները
- Բելառուսում Լուկաշենկոյի դեմ ցույցի ընթացքում 3000 մարդ է ձերբակալվել
- Բելառուս. Զոհ ու Լուկաշենկոյի 80 տոկոսանոց հաղթանակ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա