ՊՎԾ. Ընթացքի մեջ են «Երևան ՋԷԿ»-ում, «Զվարթնոց» օդանավակայանում ուսումնասիրությունները
Պետական վերահսկողական ծառայությունում այս տարվա առաջին կիսամյակում իրականացվել են 9 ուսումնասիրություններ, ավելի քան 80 մշտադիտարկումներ (որոնցից որոշ մասը հրապարակման ոչ ենթակա), ՀՀ կառավարությանն են ներկայացվել մի շարք առաջարկություններ ՀՀ օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ:
Ամփոփված տեղեկանքները որոշ դեպքերում ուղարկվել են իրավապահ մարմիններին` իրավական գնահատական տալու նպատակով, կան հարուցված քրեական գործեր: Կատարած աշխատանքի մասին հաղորդագրություն է տարածել ՊՎԾ-ն։
Մանրամասնվում է, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքում առաջարկվել է 1.2 մլրդ դրամ, որպես լրացուցիչ շահաբաժին, փոխանցել ՀՀ պետական բյուջե, ինչը 2020 թվականի մայիսի 5-ին կատարվել է:
Ավելի վաղ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ ոստիկանությունում արձանագրված խտրական գնման գործընթացների բացառմամբ, մրցակցային իրավահարաբերությունների ապահովմամբ ՀՀ ոստիկանության կողմից 2020 թվականի կարիքների համար կազմակերպված մի շարք ապրանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով իրականացված գնման գործընթացներում տնտեսվել են խոշոր դրամական միջոցներ:
Ընթացքի մեջ են «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ում, «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ում ուսումնասիրությունները, ինչպես նաև մի շարք մշտադիտարկումներ: