ՍԱՏՄ. Հայաստանի ողջ տարածքում գործում է 59 սպանդանոց
Արարատի մարզի Բաղրամյան համայնքում այսօր բացվել է «Արմակս» նոր սպանդանոցը։
ՍԱՏՄ-ից հայտնում են, ընկերության հզորությունները բավականին մեծ են, այն այսօր իսկ կարող է մատուցելու սպանդանոցային ծառայություններ՝ կազմակերպելով խոշոր (օրական մինչև 20 գլուխ) ու մանր (օրական մինչև 30 գլուխ) եղջերավորների, ինչպես նաև խոզի սպանդ: Սպանդանոցն ունի թե 2 սառնարան-մեքենա՝ միսն ու ենթամթերքը իրացման ցանց հասցնելու, թե կենդանիների տեղափոխման մեքենա՝ կենդանիների տեղափոխումը 30 կմ շառավղով անվճար կազմակերպելու համար:
Տեսչական մարմնի ղեկավար Գ. Ավետիսյանը, շեշտելով բակային մորթից սպանդանոցայինի անցնելու կարևորությունը, հիշեցրել է ՍԱՏՄ խստագույն վերահսկողության մասին:
Տեսչական մարմինն առաջիկայում սկսելու է այցելությունները հանրապետությունում գործող բոլոր սպանդանոցներ, որոնց ընթացքում կստուգվեն աշխատակիցների բժշկական գրքույկների առկայությունը, սպանդանոցի սանիտարահիգիենիկ վիճակը, անասնաբուժական ձև 5 փաստաթղթի դուրսգրման պարբերականությունը, լաբորատոր-փորձագիտական հագեցվածությունը և այլն:
Այսօր Հայաստանի ողջ տարածքում գործում է 59 սպանդանոց, որոնցից երկուսը՝ շարժական, կառուցման ավարտական փուլում են 15-ը, ներքին հարդարման ու սարքերի տեղադրման փուլում՝ 10-ը: Երկիր կներկրվի ևս 2 շարժական սպանդանոց: