Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանում անցկացված զորավարժություններն էական նորություններ չեն պարունակել
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանում կայացած զորավարժությունների վերաբերյալ տեսանյութերի նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ ընդհանուր առմամբ, դրանք, չնայած մասշտաբային առումով մեծ թվով բնակավայրեր են ընդգրկել, սակայն իրենց բնույթով և բովանդակությամբ, էական նորություններ չեն պարունակել։
Հրապարակված տեսանյութերում, Ադրբեջանի և Թուրքիայի զինանոցի մեծ թվով զինատեսակներ չեն նկատվել։
Անձամբ իմ համար զարմանալի էր ԱԹՍ-ների ներգրավվածության մասին կադրերի բացակայությունը, որի մասին զորավարժություններից առաջ շատ էր խոսվում։
Առհասարակ ցուցադրված կադրերը այդքան էլ տպավորիչ չէին, իսկ ներկայացված զինտեխնիկան հիմնականում փոքր խմբաքանակներով էր։
Այս զորավարժությունների քաղաքական մասշտաբը անգամներով գերազանցում էր ռազմական բաղադրիչին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան