Իշխանությունը պատրաստ է, որ Ամուլսարը շահագործվի, հակառակ դեպքում լռություն չէր պահպանվի․Անի Սամսոնյան
«Չկա այնպիսի տեղ, որ ասեն ունեցել ենք սպառման աճ կամ վիճակն այնպիսին է, ինչպիսին եղել է արտակարգ դրությունից առաջ, նույնիսկ մթերային խանութներում։ Եվ սա ցուցանիշ է ,որ մարդիկ ունեն սոցիալական լուրջ խնդիրներ»,- Ազգային ժողովում արտակարգ դրությունը երկարացնելու հարցի առնչությամբ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
Պատգամավորը միաժամանակ անդրադարձավ Ամուլսարի խնդրին։ ԱԺ-ում նա բարձրացրել է այս հարցը,սակայն փոխվարչապետ Տիգրան Ավինյանի պատասխանը նրան չի բավարարել։
«Ես պարոն Ավինյանի պատասխանը պատասխան չէ համարի։ Այնտեղ կար նախադասությունների շարան, բառակույտ,որտեղ որևէ էական, համոզիչ փաստարկներ չկային։ Ավինյանը նաև չկարողացավ պատասխանել, թե ով է Ամուլսարում կատարվածի պատասխատուն։ Պատասխանատուն Կառավարությունն է։ Այս իրավիճակում չստացանք այն պատասխանները, որոնք անհրաժեշտ էին։ Մարդիկ սպասում էին, Ամուլսարի պաշտպանները սպասում էին։ Ի՞նչ է , պարտադիր է,որ նրանք բոլորը գան կառավարության շենքի մոտ, որպեսզի Կառավարությունից որևէ մեկը դուրս գա և ինչ-որ բան բացատրի՞»։
Սամսոնյանը Ամուլսարի հարցով Իշխանության լռությունը այսպես մեկնաբանեց․
«Հասկանում եմ այն, որ իշխանությունը պատրաստ է, որ Ամուլսարը շահագործվի, հակառակ դեպքում լռություն չէր պահպանվի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին