Անցած գիշեր Բելառուսում եղած բողոքի ցույցերից հետո ավելի քան 50 մարդ հոսպիտալացվել է
Երեկ Մինսկում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո ավելի քանի հիսուն մարդ՝ տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Բելառուսի առողջապահության նախարարությանը։
«51 քաղաքացի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Բոլոր վիրավորներն ամբողջությամբ ստացել են անհրաժեշտ բուժօգնությունը: Հիմնականում եղել են փափուկ հյուսվածքների վնասվածքներ ու կապտուկներ, ինչպես նաև վերջույթների վնասվածքներ և այլն», - ասվում է նախարարության հաղորդագրությունում։
Նախագահական ընտրությունները Բելառուսում անցկացվել են օգոստոսի 9-ին: Հանրապետության մի շարք քաղաքներում ընտրատեղամասերի փակվելուց հետո սկսվել են չարտոնված բողոքի ցույցեր՝ ընդդեմ ընտրակեղծիքների։ Բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանությունն ու ներքին զորքերը ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին