Թրամփը խոստովանել է, որ «օգտագործել է» Բոլթոնին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը «օգտագործել է» իր ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ նախկին վարչակազմի ներկայացուցչի ներկայությունը նրան օգնել է շահել բանակցություններում։
Բացի այդ, ամերիկյան առաջնորդը պաշտոնյային անվանել է «ստախոս» և «հիվանդ մարդ»։
«Ես նրան նշանակեցի, թեև բոլորն ինձ ասում էին՝ չանել նման բան, քանի որ նրա գլխում ինչ-որ բան այն չէ», - ավելացրել է Թրամփը:
Ըստ Թրամփի, երբ Բոլթոնը հայտնվեց բանակցություններում, բոլորը սկսեցին մտածել, որ ԱՄՆ-ն պատերազմ է ուզում։
Հարակից հրապարակումներ`
- Բոլթոնի հայտարարություններն ավելի շատ վնասում են Վլադիմիր Պուտինին. Թրամփ
- Սասունյան. Ջոն Բոլթոնը բացահայտում է Թրամփի անպարկեշտ գործարքները Էրդողանի հետ
- Թրամփը սպառնում է Բոլթոնին բանտով
- Բոլթոնը խոստովանել է, որ չէր ցանկանում Պուտինի հետ մենակ թողնել Թրամփին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան