Ջալալ Հարությունյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միության» անդամներին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն օգոստոսի 12-ին ընդունել է նորաստեղծ «Արցախի պահեստազորի սպաների միություն» Հ/Կ վարչության անդամներին` միության նախագահ Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ:
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ հանդիպմանը Կարմեն Ասլանյանը ներկայացրել է միության ծրագիրը, որի առանցքում զորացրված և պահեստազոր անցած սպաների քաղաքացիական հասարակությունում լիարժեք ընդգրկվելն ու անվտանգության ոլորտում արդի մարտահրավերներին արժանվորեն դիմակայելն է:
Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը, կարևորելով նման միության առկայությունը, խոստացել է հնարավորինս աջակցել կազմակերպության նախաձեռնություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան