Սահմանվել են «Ռեմդեսիվիր» դեղով բուժման սկզբունքները
Առողջապահության նախարարի օգոստոսի 11-ի ցուցումով` հաստատվել են վերապրոֆիլավորված բժշկական կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների բուժումը «Ռեմդեսիվիր» դեղով իրականացնելու վերաբերյալ դրույթները:
ԱՆ-ից մանրամասնում են, որ միաժամանակ, սահմանվել են նաև տվյալ դեղով բուժման վերաբերյալ պացիենտի «տեղեկացված համաձայնության» թերթիկը, «պացիենտի անհատական գրանցման քարտի» ձևը, COVID-19 հիվանդության ծանր ընթացքով պացիենտների «Ռեմդեսիվիր» դեղով բուժման սկզբունքները:
«Ռեմդեսիվիր» դեղը ներկրվել է հնդկական «Hetero Labs Limited» դեղագործական ընկերությունից, որին «Gilead Science» դեղագործական ընկերությունը տրամադրել է դեղն արտադրելու թույլտվություն: Առողջապահության նախարարության կողմից ձեռք է բերվել 5020 սրվակ և 600 սրվակ էլ ստացվել է` որպես մարդասիրական օգնություն:
«Ռեմդեսիվիր» դեղը նշանակվում է հիվանդանոցային պայմաններում, բժշկի ցուցումով` COVID-19 հիվանդության ծանր կամ ծայրահեղ ծանր ընթացքով պացիենտներին: Ծանոթանալով դեղի ցուցումներին և հակավիրուսային բուժման հնարավոր կողմնակի ազդեցություններին` պացիենտը կամ վերջինիս օրինական ներկայացուցիչը ստորագրում է բուժում ստանալու վերաբերյալ «համաձայնության թերթիկը»:
Բուժման հիմնական նպատակն է հիվանդության հետագա պրոգրեսի կանխումը, կլինիկական նշանների հետզարգացումը, լաբորատոր և գործիքային տվյալների լավացումը: Բացի այդ, բուժման արդյունավետությունը կարող է բարձրանալ վիրուսի ավելի արագ վերացման պայմաններում (ՊՇՌ-ի բացասական արդյունք):
Նախարարությունից հիշեցնում են, որ ներկայումս Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից COVID-19–ի հատուկ հակավիրուսային բուժման հաստատված ուղեցույց չկա:
Հարակից հրապարակումներ`
- 1040 մահերի համար ո՞վ պետք է պատասխան տա. Վահե Էնֆիաջյան
- Վանեցյան. Փաշինյանը լավ չի ընկալել համաշխարհային միտումները. հակադրվում են կարանտինը և տնտեսությունը, բայց ոչ երբեք՝ մարդկանց կյանքը
- 258 պացիենտ գտնվում է ծանր, 57-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. Ավինյան
- 12.08.2020. Կորոնավիրուսի 201 դեպք և 3 մահ
- Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»
- Քաղաքացին հակադարձում է Թորոսյանին. 80-90 հազար դրամը մեկ մարդու բուժման համար մատչելի՞ է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա