Հասարակություն 10:00 12/08/2020 Հայաստան

Սասունյան. Ոչ հայերի Հայաստան ներգաղթը որևէ կապ չունի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ

Անցյալ շաբաթ, հայերի շրջանում առկա բոլոր այլ բանավեճերին, մի նոր վեճ ավելացրեց Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Շաբաթավերջին Սինանյանի Լիբանան այցից մի քանի օր առաջ, երբ ուղեկցելու էր Հայաստանից մարդասիրական օգնության ինքնաթիռը, նա ելույթ ունեցավ հեռակոնֆերանսում մի խումբ հայ պաշտոնյաների և այլոց հետ և հանդես եկավ անսպասելի հայտարարություններով: Ահա հատվածներ Սինանյանի հայտարարությունից.

«․․․Մենք պետք է այնպիսի իրականություն ստեղծենք Հայաստանում, որպեսզի ոչ հեռավոր ապագայում կարողանանք մտածել ոչ միայն հայերի հայրենադարձության մասին, այլ նաև Հայաստանը դարձնելու հայրենիք մեզ նման ազգերի համար։ Խոսքը քրիստոնյա արաբների, ասորիների և այն ազգությունների մասին է, որոնք Հայաստանի ազգային անվտանգության համար վտանգ չեն ներկայացնում և կարող են հեշտությամբ ինտեգրվել Հայաստանում։ Նման խելացի, մտածված և քաղաքակիրթ ձևով կարող ենք փոխել ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում։ Դրանից պետք չէ ամաչել, դա ճիշտ քայլ է: Դա հաջողություն կլինի: Պատկերացրեք, որ մենք կարող ենք Հայաստանը դարձնել մի երկիր, որը գրավիչ է նաև ոչ հայերի համար․․․»։

Սինանյանի վերոհիշյալ հայտարարությունը մեծ վիճաբանության առիթ դարձավ համայն հայության շրջանում։ Ֆեյսբուքի էջերում հայերի մեկնաբանությունների ճնշող մեծամասնությունը խիստ քննադատական էր՝ այս հարցը, մյուս բազմաթիվ հարցերի նման, վերածելով քաղաքական բանավեճի։

Ես դիտել եմ նաև «Սիվիլնեթ» կայքին Սինանյանի տված հարցազրույցը՝ Լիբանան կատարած այցից առաջ։ Իր հարցազրույցում Սինանյանը կրկին խոսեց  քրիստոնյա արաբների, ասորիների և այլ ազգությունների Հայաստան ներգաղթի մասին։ Սակայն, այս անգամ, Սինանյանը հայտարարեց, որ այդ գաղափարը ծագել է Լիբանանում Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության (ՀՅԴ) պաշտոնական օրգան «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի մոտ։

Սինանյանը այն տպավորությունը թողեց, որ ՀՅԴ-ն սատարել է այս գաղափարին՝ երկու անգամ կրկնելով, որ Գանտահարյանը ՀՅԴ-ի անդամ է: Փաստացի, ՀՅԴ առաջնորդները հրապարակայնորեն հայտարարեցին, որ գերադասում են՝ լիբանանահայերը չհեռանան այդ երկրի կայացած համայնքից: Բնականաբար, ոչ ոք չի կարող կաշկանդել որևէ լիբանանահայի ներգաղթը Հայաստան, ինչը շատ ավելի նախընտրելի է, քան արտագաղթը օտար երկրներ։ Գանտահարյանի խոսքերը ինչ-որ տեղ սխալ մեկնաբանվեցին Սինանյանի կողմից։

Տեսանյութում, Գանտահարյանը խոսում էր հայկական արմատներ ունեցող լիբանանցիների, այլ ոչ թե  քրիստոնյա արաբների և ասորիների Հայաստան ներգաղթի մասին։ Սինանյանը նաև հայտարարեց, որ ֆեյսբուքում իրեն քննադատողները դաշնակցականներն են և «ֆեյքերի բանակը»։ Թեև կարող են լինել մի քանի ֆեյքեր, սակայն պարզ է, որ քննադատողների ճնշող մեծամասնությունը հայեր են, որոնք չեն ցանկանում, որ ոչ հայերը ներգաղթեն Հայաստան:


Այնուամենայնիվ, գոյություն ունեն մի քանի կարևոր հարցեր, որոնք անհրաժեշտ է բարձրացայնել.

Նախևառաջ, ոչ հայերի ներգաղթը Հայաստան հայերի մեծամասնության համար շատ զգայուն հարց է՝ ազգային լուրջ հետևանքներով, որը շատ ավելին է, քան Սինանյանի հեղինակությունն ու պարտականությունները: 1915 թվականի ցեղասպանության ժամանակ 1․5 միլիոն հայերի ոչնչացումը համայն հայությանը ստիպում է լրացուցիչ պաշտպանություն ապահովել իրենց ժողովրդի մնացորդների և փոքր հայրենիքի համար։

Ավելին, մինչ Սինանյանը պատասխանատու է Հայաստանի կառավարության՝ սփյուռքահայերի հայրենադարձության քաղաքականությունն իրականացնելու համար, ոչ հայերի Հայաստան ներգաղթը որևէ կապ չունի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ:
Ոչ հայերի ներգաղթը կառավարության քաղաքականության հարց է: Անկախության օրվանից ի վեր այնտեղ բնակվել են փոքր թվով ոչ հայեր, որոնք հաստատվել են Հայաստանում ՝ որպես գործարարներ կամ Հայաստանի քաղաքացիների ընտանիքի անդամներ: Եղել են նաև փախստականներ, որոնք ապաստան են հայցել Հայաստանում:

Համենայն դեպս, կասկածելի է, որ մեծ թվով ոչ հայեր հետաքրքրված լինեն մոտ ապագայում մշտապես տեղափոխվել Հայաստան:

Հստակեցնենք, որ մենք չենք խոսում Հայաստանում ապրող ազգային տարբեր փոքրամասնությունների մասին, ինչպիսիք են եզդիները, ասորիները, հույները և ռուսները: Այս փոքրամասնությունները դարեր շարունակ բնակվել են Հայաստանում: Որևէ հարց չկա Հայաստանում նրանց մշտական բնակության մասին:

Հայաստանի ժողովրդագրությունը փոխելու և նրա բնակչությունն ավելացնելու առումով, առաջին բանը, որ պետք է անի Հայաստանի կառավարությունը`այնպիսի քաղաքականության մշակումն է, որը կկանխի Հայաստանի բնիկ բնակչության կողմից հայրենիքի լքումը: Սա կնշանակի աշխատատեղերի ստեղծում և բնակարաններով ապահովում։ Դրանից հետո ՀՀ կառավարությունը պետք է փորձի գրավել սփյուռքահայերին, մասնավորապես մերձավոր արտասահմանում գտնվողներին, ինչպես Ռուսաստան վերջերս արտագաղթածներին, վերադառնալ Հայաստան:

Դա անելու համար Հայաստանին անհրաժեշտ է հեշտացնել նրանց տեղափոխումը Հայաստան՝ ունենալով նրանց վերաբնակեցման պարզ ընթացակարգ և ապահովելով նրանց բնակարանով ու աշխատանքով: Հակառակ դեպքում, ռուսաստանցի հայերը կամ չեն վերադառնա Հայաստան, կամ կարճ ժամանակով մնալուց հետո, կհեռանան։ Սա հենց այն է, ինչ տեղի ունեցավ Հայաստան տեղափոխված սիրիահայերի հետ, որոնք փախել էին Սիրիայի քաղաքացիական պատերազմից: Նրանցից շատերը մեկնեցին Արևմտյան Եվրոպա, Կանադա կամ Միացյալ Նահանգներ՝ Հայաստանում աշխատատեղերի և տների բացակայության պատճառով:

Սինանյանի գրասենյակի համար այժմ գերակա խնդիր է սփյուռքահայերի գրավումը Հայաստան տեղափոխվելու համար: Եթե հրաշքով, մեծ թվով սփյուռքահայեր վերաբնակեցվեն Հայաստանում, ապա միայն այդ դեպքում Հայաստանի կառավարությունը կարող է բարձրացնել մեծ թվով այլ ազգությունների ներգաղթը թույլ տալու հարցը: Ազգային լայն համաձայնություն է անհրաժեշտ՝ մեծ թվով ոչ հայերի Հայաստան տեղափոխելու թույլտվության համար։ Սա չի կարող լինել մեկ մարդու կամ խմբի որոշում:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am
22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է  ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ինչու են որոշ մարդկանց մոտ մազերն ու եղունգներն ավելի արագ աճում. Հետազոտություն
Գիտնականները տևական ժամանակ հետազոտություն են իրականացրել՝ պարզելօու, թե ինչու է որոշ մարդկանց մոտ եղունգներն ու մազերն ավելի արագ աճում, քան...
Աղբյուր` Panorama.am
16:51
Բագրատաշենում տուժածների թիվն ավելացել է
 Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով  տուժածների թիվը հասել է երեքի։ Ավելի վաղ ՆԳ նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
15:22
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ «Հրդեհը...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կադրեր Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհից
Համացանցում հայտնվել են տեսանյութեր Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհից։ Տեսանյութերում լսվում է ճարճատյուն, երևում...
Աղբյուր` Panorama.am
14:07
Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
Այս տարի հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացի է մահացել
Այսօր՝ հունվարի 3-ին, Մոսկվա–Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:51
Ինչ հանցագործություններ են գրանցվել տոնական օրերին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}