1040 մահերի համար ո՞վ պետք է պատասխան տա. Վահե Էնֆիաջյան
«Հստակ չէ, թե 40 հոգանոց հավաքներ անցկացնելու իրավունքն ում է տրված և ինչ չափորոշիչներով է այդ թիվն ընտրվել»,- ԱԺ հատուկ նիստի ընթացքում նման հարց հնչեցրեց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը՝ դիմելով ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։
Պատգամավորին հետաքրքրում էր նաև՝ երբ կլինեն կանոնավոր թռիչքները... ցամաքային սահմանի բացման հետ կապված խնդիրներ էլ կան, բանկերի և սև ցուցակների խնդիրը ևս առկա է.«Դիմակների կրման ռեժիմում ևս հստակություն է պետք մտցնել։ Ինչպես նաև բուհերի բացման և ուսման վճարների հետ կապված հստակ խնդիրներ կան... Իսկ հիմա ամենակարևորի մասին. ՀՀ-ում 1040 քաղաքացիներ մահացել են կորոնավիրուսային հիվանդության պատճառով, և այս մահերի համար պետք է պատասխան տան։ Դուք՝ որպես պարետ, ինչպե՞ս կմեկնաբանեք այս դառը իրողությունը։ 1040 մահերի համար ո՞վ պետք է պատասխան տա»։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ ՀՀ Կառավարությունը մաքսիմալ թափանցիկ է գտնվել իր բոլոր գործողություններում, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման առումով։
«Իսկ իրականում համավարակի հետ կապված ամփոփ թվերը կարելի է ներկայացնել և հաշվարկել համավարակի ամբողջական վերացումից հետո։ Այդ ժամանակ համապատասխան գնահատականները կհնչեցվեն։ Ես՝ որպես պարետ, պատասխանատու եմ այն բոլոր որոշումների համար, որոնք կայացրել եմ։ Եվ ես՝ որպես պարետ, պատասխանատում եմ այն ամբողջ ծավալով, որով պատասխանատվությունունը ես վերցրել եմ ինձ վրա։ Ինչ վերաբերում է հիվանդության հետևանքով մահացածներին, ապա ես ուզում եմ իմ ցավակցությունը հայտնել նրնց ընտանիքներին»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Արձագանքելով՝ Վահե Էնֆիաջյանն ասաց, որ իրենք էլ են իրենց մաղթանքները հղում, բայց ոչ թե պետք է ցանկություններն ու սրտի մաղթանքը հայտնել, այլ ներկայացնել՝ ինչ գործառույթներ են իրականացվել։
«Հիմա հաջորդ հարցի մասով, թեև նախորդներից որևէ մեկին չանդրադարձաք։ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվել է 92 մլն ԱՄՆ դոլար, ՌԴ-ի կողմից է աջակցություն ցուցաբերվել, ԱՄՀ-ն ավելացրել է ՀՀ-ին տրամադրվող գումարը՝ մինչև 280 մլն դոլար...։ Պարո՛ն Ավինյան, այս գումարներն ի՞նչ են արվել»,- հարցրեց Վահե Էնֆիաջյանը։
Ի պատասխան Տիգրան Ավինյանն ասաց, որ իրենց գործունեության թափանցիկությունը երևում է այնտեղ, որ հենց Վահե Էնֆիաջյանը հարցում է ուղարկել Կառավարություն և հարցման պատասխանը մանրամասն ստացել է։
«Չեմ ստացել»,- նշեց պատգամավորը։
Տիգրան Ավինյանն էլ հակադարձեց. «Հիմա կարող եմ սքրին-շոթ ցույց տալ, որ ստացել եք»։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ է պատասխանատու Ամուլսարում տեղի ունեցած, բախումների և տուժած անձանց համար. Անի Սամսոնյան
- Սասուն Միքայելյանն առաջարկում է թույլատրել մինչև 60 հոգանոց հարսանիք և «ուտուշ-խմուշ» կազմակերպել
- Կվերացվի անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելու պահանջը, գրադարաններն ու թանգարանները կբացվեն. պարետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան