Տիգրան Աբրահամյան. Միջնորդները մեծ անելիք ունեն Թուրքիայի ախորժակը զսպելու և Ադրբեջանին քաղաքական դաշտ վերադարձնելու ուղղությամբ
Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարած համատեղ զորավարժությունները, որոնք պաշտոնապես նախատեսված էին անցկացնել հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը, փաստացի երկարաձգվել են։ Գրում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն ու հիմնավորում.
«Նման եզրակացություն կարելի է անել Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօրվա հաղորդագրությունից, որով ոչ միայն տեղեկացվում է Թուրքիայի պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի այցի մասին, այլ նրա, որ Թուրքիայից ժամանած հյուրերը հետևելու են զորավարժությունների առաջին փուլի եզրափակիչ դրվագներին։
Կրկնում եմ՝ նախապես հրապարակված պլանով, զորավարժությունները օգոստոսի 10-ին պետք է ավարտվեին, սակայն ինչ ինչ պատճառներով, դրանք դեռևս շարունակվում են։
Թե քանի փուլով կընթանան այդ զորավարժությունները և ինչ նոր ընթացք կստանան, դեռ դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ պաշտոնապես հայտարարված ժամկետները չեն պահպանվում։
Հաշվի առնելով տարածաշրջանում առկա բարդ ռազմաքաղաքական իրադրությունը և բանակցությունների փակուղում գտնվելը, առկա զարգացումները նոր լարվածության հնարավորություն են ստեղծում։
Այս առումով մեծ անելիքներ ունեն նաև միջնորդ երկրները՝ տարածաշրջանային նոր սպառնալիքների չեզոքացման, Թուրքիայի ախորժակը զսպելու և Ադրբեջանի քաղաքական դաշտ վերադարձնելու ուղղությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանում անցկացված զորավարժություններն էական նորություններ չեն պարունակել
- Տիգրան Աբրահամյան. Ցանկացած ինքնաթիռի օդ բարձրանալը ֆիքսվում է
- Տիգրան Աբրահամյան. Թուրք-ադրբեջանական զորավարժություններն ուղեկցվում են կեղծ տեղեկատվությամբ
- Տիգրան Աբրահամյան. ՊՆ հայտարարությունը պետք է դիտարկել զորավարժությունների համատեքստում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան