ԱՄՆ արգելքների պատճառով «TikTok»-ը կարող է կորցնել գովազդատուներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հաստատված արգելքի պատճառով չինական «TikTok» հավելվածը կարող է անհետանալ հավելվածների խանութներից և կորցնել իր գովազդատուներին, հայտնում է «Reuters»-ը` վկայակոչելով Սպիտակ տան փաստաթուղթը, որը հայտնվել է լրատվական գործակալության տրամադրության տակ:
Ըստ աղբյուրի, ԱՄՆ կառավարությունը, տվյալների գաղտնիության անվտանգության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին, քննարկում է չինական «TikTok»-ի գործունեության և ֆինանսավորման առանցքային ասպեկտների խախտման հնարավորությունը։
«ԱՄՆ նախագահի առաջ բերած արգելքը կարող է դրսևորվել, օրինակ, հավելվածների խանութներում «TikTok»-ի հասանելիության համաձայնագրերի բացակայությամբ»,- նշվում է փաստաթղթում:
Անցյալ շաբաթ Թրամփի գործադիր կարգադրությունից հետո «TikTok»-ը գովազդատուներին հայտնել է, որ կշարունակեն հարգել պլանավորված գովազդային արշավները, փոխհատուցել այն ամենի համար, ինչը չի կարող իրականացնել։
Այնուամենայնիվ, «TikTok»-ը խոստացել է աշխատել խոշոր ազդեցության տակ գտնվող աշխատողների հետ` արգելքի դեպքում այլ հարթակներ տեղափոխվելու համար: Գովազդատուներից ոմանք «Reuters»-ին ասել են, որ իրենք պատրաստ են նաև «արտակարգ իրավիճակների», և հաշվի են առնում իրենց մարկեթինգի այլ ծրագրեր ևս։
Սակայն, դեռևս հայտնի չէ՝ Թրամփի կարգադրությունը կատարվելու է՞, թե՞՝ ոչ։
«Microsoft Corp»-ը (MSFT.O) ղեկավարում է բանակցությունները՝ «TikTok»-ի՝ Հյուսիսային Ամերիկայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բաժնեմասերը ձեռք բերելու համար։ Այս ամենն իրականացվում է Թրամփի վարչակազմի վերահսկողության ներքո:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփ. «TikTok»-ի հետ ցանկացած գործարք սեպտեմբերին արգելվելու է
- ԱՄՆ-ը ցանկանում էր ամբողջովին արգելափակել «TikTok»-ը, և ոչ թե ստիպել վաճառել այն
- Microsoft-ը հաստատում է, որ բանակցություններ է վարում TikTok-ը գնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա