Արարատից 14 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ
Անցած գիշեր՝ Երևանի ժամանակով 03։29-ին 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել թուրք-իրանական սահմանին։
Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն, էպիկենտրոնը Թուրքիայի Իգդիր քաղաքից 13 կմ հարավ-արևելք է, Արարատից 14 կմ, Երևանից՝ 48 կմ հարավ-արևմուտք։ Հիպոկենտրոնը գտնվում է 2 կմ խորության վրա, մեկ այլ տվյալով՝ 5.5 կմ։
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում՝ 4 բալ, իսկ Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Երևանում նույնիսկ քնած բնակիչները զգացել են ցնցումներն ու արթնացել։ Զգացածի մասին նրանք գրել են ֆեյսբուք սոցիալական ցանցում.
«Շատ ուժեղ էր։ Ցնցումից վեր թռա, ուղեկցվում էր ձայնով»։
«Երկրաշարժ էր.... ու ուժեղ էր ահագին»։
«Մի հատ էլ ցնցումներից հետո լավ թափ տվեց»։
«Մոտ 15 վայրկյան թափ տվեց, վախեցել էի»։
«Էս ինչ էրրր»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան