Վարչապետի օգնականի պատասախանները բարկացրեցին ակցիայի մասնակիցներին
Հայաստանից Ռուսաստան գնալու հնարավորություն ընձեռնելու պահանջով կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Հայաստանի քաղաքացիների հետ հանդիպման իջավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, չնայած նրանք պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ էլ պարետ Տիգրան Ավինյանի հետ։
Ակցիա մասնակիցները ներկայացրեցին խնդիրը, հարցրեցին՝ ե՞րբ կարող են մեկնել ՌԴ։ Նաիրի Սարգսյանը խոստովանեց, խնդրին տեղյակ չէ, պետք է զանգի ու հարցնի։ Նրա պատասխանը զայրացրեց մարդկանց։
«Բա ո՞վ է տիրապետում։ Թող Ավինյանն իջնի ու պատասխանի մեր հարցերին»,-բացականչեցին տարբեր կողմերից։
Սարգսյանը խոստացավ ճշտեղ ու անձամբ զանգահարել ակցիայի մասնակիցներին, տեղյակ պահել։
«Հիմա մեր համարները հերթով տա՞նք ձեզ։ Մեզ տեղեկացնել պետք չի, հստակ բան ասեք՝ ապրե՞նք, թե գնանք, մեռնենք»,- կրկին զայրացան բողոքի ակցիայի մասնակիցները։
Նաիրի Սարգսյանն ասաց՝ ելքի մասին քննարկում այսօրվա նիստում չի եղել, հայտնեց՝ կոնկրետ երկիրն է արգելում այլ երկրի քաղաքացիների մուտքը։
«Բանակցեք, թող բացեն գոնե երկու շաբաթ։ Արդեն մարդիկ ինքնասպան են լինում, չե՞ք հասկանում։ մեզ կոնկրետ ասեք, ե՞րբ են բացվելու ճանապարհները, մեզ Հայաստանում ձերբակալել են, չեն թողնում գնանք, հասնենք մեր երեխեքին»,- վրդովեցին ակցիայի մասնակիցները։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության դիմաց ակցիայի մասնակիցները պահանջում են իրենց թույլ տալ մեկնել ու միանալ իրենց ընտանիքներին
- Ակցիա. Թռիչքներ իրականացրեք, գնանք հասնենք մեր ընտանիքին, աշխատանքին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին