Ակցիա. Իշխանությունը թքած ունի մարդկանց վրա
Ռուսաստանում բնակվող, արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիները, որոնք ինչ-ինչ պատճառներով մինչ արտակարգ դրությունը եկել են Հայաստան, կառավարության շենքի դիմաց պահանջում են, որ իրենց հետ հանդիպի հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ակցիայի մասնակիցներից մի տղամարդ հայտարարեց՝ իր ձեռքին ցուցակ ունի, ըստ որի Ռուսաստան մեկնել հենց այս պահին ցանկանում է երկու հազար մարդ։
«Չեն ուզում մեզ հեչ մի բանով օգնեն։ Մենք ասում ենք՝ մեզ հնարավորություն տվեք, մեր ընտանինքներին միանանք։ Մարդկանց տները մնացել են, կրեդիտները մնացել են, նալոգները մնացել են, մարդ կա տուն է վարձել, փողը մուծում է, բայց տանը չի բնակվում։ Դիմացը սեպտեմբերն է, երեխաները պետք է դպրոց գնան։ Այստեղ աշխատանք չունենք, փող չունենք, նյարդերը լարված են»,-ասում է ակցիայի մասնակիցը։
Նրանց բարկացրել է, որ նախորդ ակցիաներից հետո որևէ դրական տեղաշարժ խնդրի լուծման առումով չի եղել։
«Էսօր էլ ասեցին՝ խնդիրը կփոխենցեն։ Ամեն անգամ ասում են՝ կփոխանցեն։ Բայց մեզ ընկեր Փաշինյանն է պետք։ Բայց մեզ չեն էլ ասում, ընկեր Փաշինյանը շենքի մեջ է, թե՞ ոչ, ե՞րբ կփոխանցեն։ Ամեն օր տասնյակ մարդիկ ինձ զանգում են ու լացում, ինչի՞ մեզ չեն հարգում, մարդ չե՞նք։ Նրանք առաջին հերթին պետք է մտածեն մարդկանց մասին, ոչ թե իրենց զապրավկաների, մեքենաների, շոֆերների մասին։ Բայց թքած ունեն մարդկանց վրա, քանի ամիս է, ասում ենք՝ ընկեր Փաշինյան, օգնեք»,-ասաց նա։
Ակցիայի մասնակիցը հայտնեց, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խոստացել է բանակցություններ վարել վրացական կողմի հետ, վերցրել է իր հեռախոսահամարը, որպեսզի զանգահարի։
Դժգոհ քաղաքացիները նշում են, խնդիրը չլուծվելու դեպքում իրենք հացադուլ են հայտարարելու կառավարության շենքի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետի օգնականի պատասախանները բարկացրեցին ակցիայի մասնակիցներին
- Կառավարության դիմաց ակցիայի մասնակիցները պահանջում են իրենց թույլ տալ մեկնել ու միանալ իրենց ընտանիքներին
- Ակցիա. Թռիչքներ իրականացրեք, գնանք հասնենք մեր ընտանիքին, աշխատանքին