Ճապոնիան արդեն վերսկսում է մարզական միջոցառումները սահմանափակ թվով հանդիսականների ներկայությամբ
«Տոկիո-2020» կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորին զեկույց է ներկայացրել օլիմպիական խաղերի նախապատրաստական ծրագրերի վերաբերյալ:
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ այնտեղ արտացոլված են մարզահանդեսին առնչվող բոլոր խնդիրները։ Կարևորվում է անվտանգ ու ապահով միջոցառում անցկացնելու խնդիրը:
Խաղերը նախատեսվում է կազմակերպել երեք սկզբունքով․ ապահովել անվտանգ միջավայր, նվազագույնի հասցնել անհրաժեշտ ծախսերը և պարզեցնել խաղերի ձևաչափը։
Պատրաստ են 43 մրցասպարեզները, օլիմպիական գյուղը, հեռարձակման, մամուլի կենտրոնը և այլն։ Մրցումների ժամանակացույցը կմնա նույնը, թերևս հնարավոր է կատարվեն աննշան ճշգրտումներ: Ձեռք բերված տոմսերը ուժի մեջ կմնան, իսկ դրանց վերադարձը հասանելի կլինի 2020թ․աշնանը:
Բացի այդ, քանի որ աշխարհում շարունակվում է COVID-19 համավարակը, կազմկոմիտեն սերտորեն համագործակցում է ԱՀԿ-ի հետ։ Օլիմպիական խաղերի մասնակիցների առողջությունը շարունակում է մնալ գերակա առաջնահերթություն:
Արժե նշել, որ Ճապոնիան արդեն վերսկսում է մարզական միջոցառումները սահմանափակ թվով հանդիսականների ներկայությամբ: Մարզադահլիճներում մարզումների և միջազգային մրցաշարերի անցկացումը կսկսվի 2020-ի աշնանը:
Կազմկոմիտեի կարծիքով հաջորդ տարի նախատեսված համաշխարհային միջոցառումը, համաճարակի ավարտից հետո կդառնա համաշխարհային միասնության և վերածննդի խորհրդանիշ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները