Փաշինյան. Տավուշում դեպքերն ադրբեջանական առասպելն ամբողջությամբ փլուզեցին
«Ի՞նչ տեղի ունեցավ Տավուշում: Իհարկե, դա Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիա էր Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը։
Նա կարևոր է համարել արձանագրել, որ այն ռազմական հռետորաբանությունը, որը երկար տարիներ Ադրբեջանի ղեկավարությունը զարգացնում էր, և այսպիսի քարոզչական միֆ էր ստեղծել, թե ադրբեջանական բանակն ունի առավելություն Հայոց բանակի նկատմամբ ու կարող է շատ արագ ցանկացած հարց լուծել, շատ կարճ և տեղային միջադեպի ընթացքում այդ առասպելն ամբողջությամբ փլուզվել է։
«Դա իմ կարծիքով՝ մեր տարածաշրջանում բոլորովին նոր աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծում: Սա մեծ հաշվով ամրապնդում է Հայաստանի, թույլ տվեք ասել, ավանդական դիրքորոշումը: Իսկ այդ ավանդական դիրքորոշումն այստեղ՝ Հայաստանի բոլոր իշխանությունների ու կառավարությունների կողմից ամբողջությամբ պահվել է. Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում և կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով: Այսինքն, դա իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել»,- կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, ասել է Փաշինյանը։
Գործադիր մարմնի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի զինված ուժերը պատրաստ են պահպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, սահմանները։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին