258 պացիենտ գտնվում է ծանր, 57-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. Ավինյան
Խորհրդարանում մեկնարկել է հատուկ նիստ, որի օրակարգում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցն է։
Նիստի մեկնարկին ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Կառավարության որոշման համաձայն՝ Հանրապետության ողջ տարածքում ևս մեկ ամիս՝ մինչև սեպտեմբերի 11-ը գործելու է արտակարգ դրության ռեժիմ։
Փոխվարչապետը հույս հայտնեց, որ այսօր երկրում արտակարգ դրությունը երկարաձգվում է վերջին անգամ։
Ներկայացնելով հակահամաճարակաբանական տվյալները՝ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ այսօրվա դրությամբ հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 40,794 է, առողջացել է 33,492 հոգի։ Նրա խոսքով, փաստացի բուժում է ստանում 6262 պացիենտ, մահացած քաղաքացիների թիվը 806 է։
«Օգոստոսի 12-ի դրությամբ, փաստացի բուժում ստացողներից 258-ը գտնվում են ծանր վիճակում, 57-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Թոքային օդափոխման սարքերին միացված 20 պացիենտ ունենք»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Ըստ նրա՝ փաստացի բուժում ստացող պացիենտների թիվը զգուշավոր լավատեսության հիմք է տալիս։
Փոխվարչապետը նշեց՝ այսօր երկրում հակահամաճարակաբանական վիճակը միջինից դեպի թեթև ընթացող ծանրության է գնահատվում, իսկ առողջապահական համակարգի տեսանկյունից իրավիճակը լրիվ վերահսկելի է.
«Բացարձակ թվերով օրական հաստատվող նոր դեպքերի թիվը դեռևս համարում ենք բարձր՝ միջինում շուրջ 100-200 հոգի»։
Հարակից հրապարակումներ`
- Որոշ սահմանափակումների վերացմամբ՝ արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգվեց
- Շանս ունենք աշնանը հաղթահարած վիճակում լինելու՝ անկախ նրանից, թե աշխարհում ինչ վիճակ կլինի. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան