Ադրբեջանից հայտնում են՝ Ալիևը մտահոգված է
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը ներկայացրել է հաղորդագրության իրենց վարկածը Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ, որը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ օգոստոսի 12-ին: Մանրամասները ներկայացնում է ՏԱՍՍ-ը:
Տեղեկատվության համաձայն՝ Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է Բաքվի մտահոգությունը՝ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ռազմական բեռներ մատակարարելու կապակցությամբ:
«Իլհամ Ալիևը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին զինված բախումներից անմիջապես հետո Ռուսաստանից Հայաստան առաքված ռազմական բեռների ծավալը, որը տեղափոխվել է Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի օդային տարածքով, գերազանցել է 400 տոննան։ Ալիևը նաև ընդգծել է, որ հեռախոսազանգի հիմնական նպատակը այս հարցի հստակեցումն է»,- ասվում է հաղորդագրությունում:
Մամուլի ծառայությունը հավելել է, որ Ալիևը Ռուսաստանի նախագահի ուշադրությանն է հրավիրել այն, որ Ռուսաստանից ռազմական բեռների առաքման ինտենսիվությունը հուլիսի 17-ից մինչ օրս, հայ-ադրբեջանական սահմանին բախումների ավարտից հետո, մտահոգում և լուրջ հարցեր է առաջացնում ադրբեջանական հասարակության շրջանում»: ...
Չորեքշաբթի երեկոյան Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ զրույցի ընթացքում երկու առաջնորդները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ՝ հուլիսին ադրբեջանա-հայկական պետական սահմանում իրավիճակի սրման համատեքստում: Մամուլի ծառայությունն ավելացրել է, որ ռուսական կողմը կարևորում է ցանկացած գործողության կանխումը, որը կարող է առաջացնել լարվածություն։
Հարկ է նշել, ընդ որում՝ ամեն անգամ, որ ոչ թե եղել են հայ-ադրբեջանական բախումներ սահմանին, այլ՝ Ադրբեջանը հերթական անգամ փորձել է հատել ՀՀ սահմանը Տավուշի կողմից՝ խախտելով մարտական գործողությունների և կրակի դադարեցման պայմանավորվածությունը։ Ադրբեջանը, ի թիվս այլ զենքերի, օգտագործել է անօդաչու թռչող հարվածային ու հետախուզական սարքեր և կորցրել։ Հայկական կողմը ոչնչացրել է 13 ադրբեջանական անօդաչու սարք, այսպիսով խիստ էժանացրել այն երկրների անօդաչու սարքերի օգտավետությունը, որոնցից Ադրբեջանը ձեռք էր բերել դրանք։
Հիշեցնենք նաև, որ իր՝ տավուշյան հարձակումը խայտառակորեն պարտված Ալիևն անմիջապես դրանից հետո սկսեց զանգվածային զորավարժանքներ Թուրքիայի հետ, որոնք իհարկե և ահաբեկելու միտում ունեին, և սահմանային իրավիճակը շոշափելու, և իրավիճակը լարելու։
Ու այսքանից հետո Ալիևը ինչ-ինչ բողոքներ է հայտնում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան