Բելառուսական ՏՏ ընկերությունները «ստիպում են», որ Լուկաշենկոն հեռանա
Բելառուսում ՏՏ ընկերությունների հիմնադիրները, գործադիրները և աշխատողները բաց նամակ են գրել՝ նախազգուշացնելով արդյունաբերության ոչնչացման մասին, եթե բռնությունները շարունակվեն, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Ինչպես նշվում է նամակում, երկրում այնպիսի պայմաններ են, որոնց դեպքում տեխնոլոգիական բիզնեսը չի կարող գործել:
«Հազարավոր մարդիկ ձերբակալվել և դատապարտվել են: Խաղաղ բողոքները ցրվում են ուժի ոչ պատշաճ կիրառմամբ: Սովորական անձինք առանց պատճառի կալանավորված են, ծեծի են ենթարկվում և ձերբակալվում: Մի քանի օր է, ինչ ամբողջ երկիրը սահմանափակ մուտք ունի ինտերնետ»,- ասվում է նամակում:
Նշվում է նաև, որ մոտ ժամանակներս ՏՏ ոլորտի մասնագետների արտահոսք կլինի դեպի արտերկիր, Ըստ ՏՏ մասնագետների, այս ոլորտում երկրի բոլոր ձեռքբերումները կարող են կարճ ժամանակահատվածում անհետանալ։
Այնուամենայնիվ, նրանք նշում են, որ գործընթացը դեռևս շրջելի է: Այդ նպատակով իշխանությունները պետք է դադարեցնեն բռնությունները քաղաքացիական անձանց դեմ, անցկացնեն նոր թափանցիկ նախագահական ընտրություններ և բելառուսների համար հասանելի դարձնեն տեղեկատվական դաշտը։
Նախագահական ընտրությունները Բելառուսում անցկացվել են օգոստոսի 9-ին: Հանրապետության մի շարք քաղաքներում ընտրատեղամասերի փակվելուց հետո սկսվել են բողոքի ակցիաներ՝ ընդդեմ ընտրակեղծիքների։ Քաղաքացիների անցկացրած ակցիաներն ուղեկցվում են բռնություններով և ձերբակալություններով։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում Ժաննա դ'Արկի հուշարձանի վրա բարձրացվել է Բելառուսի դրոշը
- Անցած գիշեր Բելառուսում եղած բողոքի ցույցերից հետո ավելի քան 50 մարդ հոսպիտալացվել է
- Երեկ գիշեր Բելառուսում շարունակվել են ակցիաները, կան վիրավորներ ու ձերբակալվածներ
- Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ
- Սվետլանա Տիխանովսկայան անկեղծացել է, թե ինչու է լքել Բելառուսը