Պոմպեո. Ռուսաստանը «հսկայական գին» կվճարի Թալիբանի հետ «գործարքի» դեպքում
Ռուսաստանը ստիպված կլինի «հսկայական գին» վճարել, եթե հաստատվեն Աֆղանստանում արմատական թալիբների հետ նրա համագործակցության մասին հաղորդագրությունները։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ Պետդեպարտամենտի կայքում հրապարակված հարցազրույցում, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Մենք սա ասել ենք՝ եթե ռուսները գումար առաջարկեն ամերիկացիներին կամ Արևմուտքի ժողովրդին սպանելու համար, նրանք ստիպված կլինեն վճարել հսկայական գին», - շեշտել է Պոմպեոն։
Նա հավելել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղեկացված է եղել Միացյալ Նահանգների այս դիրքորոշման մասին: Միևնույն ժամանակ, պետքարտուղարը նշել է, որ ինքը չի մեկնաբանում ամերիկյան հետախուզությանն առնչվող հարցերը:
Ավելի վաղ «The New York Times»- ը գրել էր, որ Ռուսաստանը խրախուսում է թալիբան գրոհայիններին՝ հարձակումներ իրականացնել Աֆղանստանում միջազգային կոալիցիայի զինծառայողների վրա: Ռուսական կողմը հերքում է այդ տեղեկատվությունը։ Միևնույն ժամանակ, «Թալիբան» շարժումը ևս պնդում է, որ հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Ավելի ուշ «The Washington Post»- ը հայտարարել էր, որ «մի քանի» ամերիկյան զինվորներ մահացել են Աֆղանստանում ՝ Ռուսաստանի և Թալիբանի միջև ենթադրյալ բախման պատճառով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան