Թրամփը քննարկում է Պենտագոնի ղեկավարի հրաժարականի հարցը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր խորհրդականների հետ քննարկել է պաշտպանության նախարար Մարկ Էսպերի հրաժարականի հարցը, հայտնում է «Reuters»- ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին:
Նշվում է, որ պետության ղեկավարը Պենտագոնի ղեկավարի պաշտոնաթողության մասին որոշում չի ընդունի մինչև գալիք նախագահական ընտրություններ ավարտ։ Բայց, այնուամենայնիվ, նա իր խորհրդականների հետ քննարկում է իր վերընտրվելու դեպքում պաշտպանության նախարարի փոփոխության հարցը:
Էսպերը նախկինում հավանություն էր տվել Կոնֆեդերացիայի դրոշը ռազմական կայանքների վրա օգտագործելու արգելքին, մինչդեռ Թրամփը խոսում էր ամերիկացիների կողմից այս դրոշն օգտագործելու իրավունքի մասին:
Աղբյուրը խոստովանել է, որ Կոնֆեդերացիայի դրոշի հարցը լարվածության պատճառներից մեկն է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան