Քսանից ավելի երկիր հետաքրքրված է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով
Ավելի քան 20 երկրներ ցույց են տվել «գործնական հետաքրքրություն» Ռուսաստանի ստեղծած կորոնավիրուսային պատվաստանյութերի նկատմամբ, հայտարարել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Դիվանագետը նաև նշել է, որ Մոսկվան սերտ կապի մեջ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ, և քննարկում է դեղամիջոցի օգտագործման վերաբերյալ տարբեր հարցեր։
Երեքշաբթի օրը Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն աշխարհում առաջինն է, որ գրանցել է իր ստեղծած պատվաստանյութը։ Նշվում է, որ այն մշակվել է Գամալեյա կենտրոնում` Ռուսաստանի Ուղիղ Ներդրումային Հիմնադրամի (RDIF) հետ համատեղ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին