Վերակառուցումից հետո շահագործման է հանձնվել Հյուսիսային Չինաստանի Հեբեյ նահանգի Նինյուան օդանավակայանը
Վերակառուցումից հետո շահագործման է հանձնվել Հյուսիսային Չինաստանի Հեբեյ նահանգի Նինյուան օդանավակայանը։ Այն «Պեկին-2022» ձմեռային օլիմպիական խաղերի ենթակառույցներից մեկն է։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։
Պատրաստ է նոր տերմինալը, շտապ օգնության կենտրոնը, ինքնաթիռների կայանատեղին, երկարացված թռիչքուղին և այլ շինություններ:
Արդիականացումից հետո օդանավակայանը կարող է սպասարկել տարեկան 1 միլիոն ուղևորի: Վերակառուցումը, որի համար ներդրվել է գրեթե 186 միլիոն դոլար, սկսվել է 2018թ․։
Նախորդ դեկտեմբերից գործում է նաև արագընթաց երկաթուղին։
Ձմեռային օլիմպիական 24-րդ խաղերը Չինաստանում կանցկացվեն 2022թ․ փետրվարի 4-20-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները