13.08.2020. Կորոնավիրուսով 7 հիվանդ է մահացել
Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում մահացել է կորոնավիրուսով 7 հիվանդ, նրանցից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, այլ հիվանդություններից։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 77 (կին), 68 (կին) և 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Օգոստոսի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում մահացել է 1047 կորոնավիրուսով հիվանդ, նրանցից 238-ը՝ այլ հիվանդություններից։
Անցած մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 229 դեպք, կատարվել է 1465 թեստավորում։ Մեկ օրվա ընթացքում 405 մարդ համարվել է առողջացած։
Օգոստոսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41023 դեպք, որոնցից 33897-ն` առողջացած, 809-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6079 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 180497 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 1040 մահերի համար ո՞վ պետք է պատասխան տա. Վահե Էնֆիաջյան
- Վանեցյան. Փաշինյանը լավ չի ընկալել համաշխարհային միտումները. հակադրվում են կարանտինը և տնտեսությունը, բայց ոչ երբեք՝ մարդկանց կյանքը
- 12.08.2020. Կորոնավիրուսի 201 դեպք և 3 մահ
- Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա