Մեկնարկել է Կառավարության նիստը. օրակարգում են սոցիալական աջակցության 23-րդ և 24-րդ նախագծերը
Մեկնարկել է Կառավարության հերթական նիստը, օրակարգում 39 հարց է, որից մեկը գաղտնի է, և միայն 3-ը ՝ զեկուցվող։
Չզեկուցվող հարցերից մեկի՝ 30-րդ հարցի վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ երկու կետում տվյալների ճշգրտման կարիք կա, աշխատակազմը տեղյակ է, մինչև ստորագրումը այդ ճշգրտումը կարվի։
Վարչապետն էլ հետաքրքրվեց՝ խմբագրական բնույթի՞ ճշգրտում է։ Ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանը նշեց՝ այո։
Չզեկուցվող հարցերի փաթեթի վերաբերյալ այլ հարցեր ու առաջարկներ չկային։ Այն ամբողջությամբ ընդունվեց։
Նշենք, որ օրակարգում են նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների զեզոքացման 23-րդ և 24-րդ միջոցառումները հաստատելու նախագծերը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին