Ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան չեն համակերպվել. հարմար պահի ռևանշի են դիմելու. Տիգրան Աբրահամյան
Տավուշում ծավալված մարտական գործողություններից հետո Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ամենատարբեր դեմքերի փոխադարձ ինտենսիվ այցեր են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Հասկանալի է, որ ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան չեն համակերպվել Տավուշյան գործողությունների արդյունքի հետ և հարմար պահի ռևանշի են դիմելու։ Համենայնդեպս փորձելու են։
Հայաստանի պաշտպանության նախարարի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարությունները, հանդիպումներն ու զորքերի մարտունակության վիճակի բարձրացմանն ուղղված քայլերը խոսում են այն մասին, որ ռազմական գերատեսչությունում ողջ խորությամբ գիտակցում են իրադրությանը լրջությունը և փորձում են դրան համահունչ քայլեր, միջոցառումներ ձեռնարկել։
Հայաստանի վարչապետը Տավուշյան իրադարձություններից հետո, կառավարության նիստում գնահատականներ հնչեցրեց տեղի ունեցածի և դրա հետևանքների մասին։ Ախտորոշումը ճիշտ էր, սակայն դրան պետք է քայլեր հետևեն։
Այստեղ խնդիրը նրանում չէ, որ թուրք-ադրբեջանական հարվածը կլինի 10 օր, 1 ամիս կամ 1 տարի հետո, ակնհայտ է, որ Տավուշում ծավալված գործողություններն ամբողջությամբ չեն հանգուցալուծվել, իսկ մեր արևելյան ևարևմտյան հարևանները գոնե արտաքուստ ակտիվ քաղաքական, ռազմական շարժերի մեջ են, որոնք այս փուլում համատեղ զորավարժության ձևով է դրսևորվում։
Պետք է արագ գործել»,- գրել է Տիգրան Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Տավուշում դեպքերն ադրբեջանական առասպելն ամբողջությամբ փլուզեցին
- «Տավուշում մարդիկ իրենց հողին կանգնած են ավելի ամուր, քան երբևէ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան